Հայկական ապրաքանիշները վերադարձել են «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնի խանութներ
Հայկական ապրաքանիշները վերադարձել են Մոսկվայի «Տվոյ Դոմ» ԱԿ խանութների դարակներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մոսկվայում բնակվող քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը և կից լուսանկարներ հրապարակել։
«Հարկ եմ համարում նշել, որ դրանք նախկինում հանված և պահեստում պահված ապրանքներն են, նոր պատվերներ հայկական արտադրողները դեռ չեն ստացել։
«Ֆուդ Սիթի» ԱԿ-ում դեռ ոչ մի փոփոխություն չկա»,- գրել է Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտնել էր, որ ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին պատկանող «Տվոյ դոմ» առևտրի կենտրոնների ցանցից անհետացել են հայկական արտադրանքները:
Կարծիքներ