Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում խուզարկություններ են իրականացվում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը:
Թեմայի շուրջ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանն՝ ընդգծելով, որ ՔՏՀԱ տեսչական մարմնից որևէ աշխատակից այս պահին չունի ձերբակալվածի կարգավիճակ:
Խոսնակը հաստատել է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Տեսչական մարմնում այս պահին իրականացնում է խուզարկություն:
Կարծիքներ