Մադուրոն ցանկանում է ԱՄՆ-ից ազատագրել Պուերտո Ռիկոն
Նիկոլաս Մադուրոն ծրագրում է վենեսուելական և բրազիլական զորքերի օգնությամբ ԱՄՆ-ից ազատագրել Պուերտո Ռիկոն։ Այս մասին Վենեսուելայի նախագահը հայտարարել է «La Derecha» հեռուստաալիքի եթերում։
«Հյուսիսը գաղութացման ծրագրեր ունի, մենք՝ ազատագրման ծրագրեր, մենք ակնկալում ենք Պուերտո Ռիկոյի ազատությունը»,- հավելել է Վենեսուելայի նախագահը։
Այսպես կոչված հակաֆաշիստական կոնֆերանսի ժամանակ նա հայտարարել է, որ պատրաստվում է Կուբայի և Նիկարագուայի հետ միասին «զենք վերցնել»:
Կարծիքներ