Ուկրաինան 3:0 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականին՝ Ազգերի լիգայի 3-րդ խաղում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում մրցեց Ուկրաինայի հավաքականի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեհաստանի Լոձ քաղաքում կայացած խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փոխանակվում էին գրոհներով: Երկու թիմերից և ոչ մեկին չհաջողվեց ճիշտ օգտագործել ընձեռնված հնարավորությունները: Հավաքականներն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսում մեկնարկում Ուկրաինան կրկին մեծ ուժերով գրոհում էր: Ուկրաինացիներն իրենց պահն օգտագործեցին 61-րդ րոպեին: Հեռահար հարվածով աչքի ընկավ Մալինովսկին: Հայաստանի հավաքականի կոպիտ սխալից օգտվեց Կարավաևը և 77-րդ րոպեին գնդակն ուղարկեց Յուրչենկոյի պաշտպանած դարպասը: «Տան տերերը» կարողացան 3-րդ գնդակն ուղարկել Հայաստանի հավաքականի դարպասը, երբ պաշտպանությունում կոպիտ սխալ գործեց Արարատ Մոնրոյը: 3-րդ գնդակի հեղինակը Մուկոլենկոն է:
Ուկրաինայի ընտրանուն հաջողվեց պահպանել հաղթական՝ 3:0 հաշիվը:
Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականը հունիսի 14-ին Երևանում կընդունի Շոտլանդիայի ընտրանուն: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:
Կարծիքներ