Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Զելենսկին քննարկել են իրավիճակը Ուկրաինայում

Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Զելենսկին քննարկել են իրավիճակը Ուկրաինայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և քննարկել իրավիճակը Ուկրաինայում և մերձավորարևելյան հակամարտության գոտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

«Բացի ռուս-ուկրաինական պատերազմից, հանդիպմանը քննարկվել են Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունն ու տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը», - ասվում է հաղորդագրության մեջ: 

Զրույցի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ տարածաշրջանում ճգնաժամային գործընթացները, հատկապես պաղեստինա-իսրայելական հակամարտությունը հնարավոր է կարգավորել խաղաղ միջոցներով, և Թուրքիան շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը դրա համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում