2021-ին նախատեսվում է 7 մլրդ 51 մլն դրամ հատկացնել Հայաստանի Հանրային հեռուստատեսության խորհրդին
2021 թվականին պետական բյուջեից նախատեսվում է 7 միլիարդ 51 միլիոն դրամ հատկացնել Հայաստանի Հանրային հեռուստատեսության խորհրդին: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, ինչպես նաեւ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Այդպես, ըստ նախարարի` Հայաստանի հանրային հեռուստատեսության խորհրդի ֆինանսավորումը 2020-ի համեմատ կկրճատվի:
Ընդ որում, հաջորդ տարի նախատեսվում է 313 միլիոն դրամ հատկացնել Հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդին: Այս միջոցները հիմնականում ուղղվելու են ապարատի ֆինանսավորմանը:
Կարծիքներ