ԱՄՆ-ում ջերմաստիճանի կտրուկ անկման ու եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շուրջ 2800 չվերթ է չեղարկվել

ԱՄՆ-ում ջերմաստիճանի կտրուկ նվազման ու եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շուրջ 2800 չվերթ է չեղարկվել, հաղորդում է ТАСС-ը:
Ընդհանուր առմամբ, չեղարկված չվերթների թիվը հասնում է 2788-ի:
ԱՄՆ օդերևութաբանական ազգային ծառայությունը հայտնել է, որ ձնամրրիկի և ճանապարհների սառցակալման վտանգ կա երկրի ողջ արևմտյան հատվածից մինչև արևելյան ծովափ ընկած շրջաններում: Զգուշացումը շուրջ 200 հազար մարդու է վերաբերում:
Հաղորդվում է, որ ջերմաստիճանի անկման հետևանքով 5 նահանգի շուրջ 4.6 միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրամատակարարման:
Կարծիքներ