Անդոների և բլոգերների մասնակցելը 400,000 դրամից դժգոհ վարորդների ակցիային վկայում է քաղաքական նպատակը. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակամի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Երևանում հասարակակակն տրանսպորտի վարորդների բողոքի ակցիային: Նա գրել է.
«Տարատեսակ Անդոների ու ուղղորդված բլոգերների մասնակցությունը 400,000 դրամից դժգոհող վարորդների ակցիային վկայում է ակցիայի քաղաքական նպատակների մասին։
15 օրվա համար 400,000 դրամը Հայաստանում համարվում է բարձր աշխատավարձ, մոտ 10 տարի կրթություն ստացած բժիշկներից շատերն անգամ այդքան չեն վարձատրվում։
Օրինակ ԱԺ պատգամավորները ստանում են մոտ 600,000 դրամ աշխատավարձ, իսկ պետական այլ կառույցներում աշխատող վարորդները վարձատրվում են մոտ 200,000 դրամ աշխատավարձով։
Ուշագրավ է նաև, որ 400,000 դրամից դժգոհող վարորդներին քաջալերում են նույն մարդիկ, ովքեր իբրև պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ»:
Կարծիքներ