Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. «Nissan X-Trail»-ի ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից

Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. «Nissan X-Trail»-ի ուղևորը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից

Դեկտեմբերի 24-ին, ժամը 09:57-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի գյուղից դեպի Երևան տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 117-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1954 թ. և 3 ուղևոր) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ)․ տուժածներ չկան:

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղևոր Ն․ Խ․-ն (ծնված 1984 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, ինչպես նաև հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան մոտեցրել են ավտոքարշակին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում