Covid-19-ի ծանր ընթացքը թեթևացնում է քաղցկեղի առաջացրած ցավերը
Ժնևի համալսարանական հիվանդանոցի բժիշկները զարմանալի մի երևույթ են հայտնաբերել քաղցկեղով հիվանդների մոտ: Այն մարդիկ ովքեր տարել են ծանր Covid, նրանց մոտ քաղցկեղի ցավը կտրուկ նվազել է։
Հայտնաբերված ֆենոմենի մասին հրապարակվել է PAIN թերթում, առաջատար միջազգային գիտական խմբագրությունում` նվիրված հիվանդության ուսումնասիրությանը։
Արտասովոր երևույթը նկատել է Ժնևի համալսարանական հիվանդանոցների բժիշկների բազմամասնագիտական խումբը՝ բժիշկ Լիզա Հենչի գլխավորությամբ։
Բժիշկները դիտարկել են քաղցկեղով տառապող երեք հիվանդների՝ 67-ից 84 տարեկան տղամարդկանց, ովքեր ուժեղ ցավ են զգացել, որը հնարավոր չի եղել թեթևացնել օփիոդներով (քնաբեր) :
Երեք վարակակիրներն էլ հիվանդությունը շատ ծանր են տարել, նրանք հոսպիատալցվել են: Հոսպիտալացումից հետո երեք հիվանդներն էլ բժիշկներին պատմել են քովիդով վարակվելուց հետո իրենց ցավերի մեղմացումների մասին:
Հիվանդներից մեկը հայտնել է, որ կորոնավիրուսը հաղթահարելուց հետո քաղցկեղի ցավերը սկսել են դարձյալ գլուխ բարձրացնել:
Քանի որ կորոնավիրուսը օրգանիզմում ծանր բորբոքում է առաջացնում, այն խաթարում է նաև ուղեղի բնականոն աշխատանքը : Արդյունքում, մարդը չի հասկանում , որ ինչ-որ բան ցավում է կամ դժվար է շնչելը։
Կարծիքներ