Խոշոր ավտովթար Գյումրիում․ վթարի ենթարկված ՇՄ ընդհանուր իրավասության դատարանի դատավորը տեղափոխվել է բժշկական կենտրոն
Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 16 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Ա. Զ.-ի վարած «Մերսեդես G» և Երևանի բնակիչ 38-ամյա Ռ․ Ս․-ի վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշների ավտոմեքենաները։
Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի, վթարի հետևանքով «Տոյոտա Քեմրի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Կայքի տեղեկությամբ, հիվանդանոց տեղափոխված Ռ. Ս․-ն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։
Կարծիքներ