ՌԴ ԱԳՆ. մենք տեղեկություն չունենք Գազայում պատանդ պահվող ռուսների վիճակի մասին

ՌԴ ԱԳՆ. մենք տեղեկություն չունենք Գազայում պատանդ պահվող ռուսների վիճակի մասին

Մոսկվան ներկայումս տեղեկություն չունի Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող ՌԴ քաղաքացիների առողջական վիճակի մասին, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։

«Մենք կապ չունենք պատանդների հետ», - ասել է Բոգդանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահված ռուսները ողջ են։

Բոգդանովի խոսքով՝ Մոսկվան կապեր է պահպանում ՀԱՄԱՍ-ի հետ, այդ թվում՝ քննարկելու պատանդներին ազատ արձակելու հարցը։

«Նրանք պետք է իմանան, թե որտեղ են պատանդները: Ավելին, մենք պարզապես ասացինք, որ ՀԱՄԱՍ-ն է, որ պետք է այդ տեղեկատվությունը տա Միջազգային Կարմիր Խաչին, որը պետք է գնա այնտեղ, պատանդներին վերցնի և տանի Իսրայել, իրենց հարազատների մոտ։ Մենք չենք կարող մասնակցել սրան։ Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ն ասում է, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները չեն կարող գնալ ռմբակոծության տակ գտնվող պատանդներին ազատելու»,- ասել է Բոգդանովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ Իսրայելի իշխանություններն առաջիկայում կհաստատեն ռուսաստանցիների ցուցակները, որոնք իրենց է ներկայացրել ՌԴ ԱԳՆ-ն՝ Գազայի հատվածից Ռաֆահ անցակետով տարհանելու համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում