Հայտնի են գիտական կադրերի վերապատրաստման ծրագրերի մրցույթի առաջին փուլի արդյունքները

Հայտնի են գիտական կադրերի վերապատրաստման ծրագրերի մրցույթի առաջին փուլի արդյունքները

Հաստատվել է գիտական կադրերի (PhD, PostDoc) վերապատրաստման ծրագրերի հայտերի ընտրության մրցույթի առաջին փուլի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը:

Ծրագրի արդյունքում ՀՀ գիտական կազմակերպություններում և բուհերում աշխատող 5 երիտասարդ գիտնականներ կֆինանսավորվեն՝ արտերկրի (Լեհաստան, Շվեդիա, Չեխիա և ՌԴ) լավագույն գիտական կենտրոններում մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով:

Ծրագիրը կնպաստի միջազգային գիտական համագործակցության զարգացմանն ու գիտության ոլորտում առաջատար երկրների փորձի ու հմտությունների օգտագործմանը, միջազգային գիտահետազոտական տարածքում երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը:

Հիշեցնենք, որ գիտական կադրերի (PhD, PostDoc) վերապատրաստման ծրագրերի հայտերի ընտրության մրցույթը կազմակերպվել է երկու փուլով. երկրորդ փուլի հայտերի ընդունման վերջնաժամկետը 2023 թ. հուլիսի 28-ն է:

Մրցույթի շահառու կարող են դառնալ ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպություններում և բուհերում աշխատող, 1988 թ. հունվարի 1-ից հետո ծնված հայցորդները, ասպիրանտները և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող երիտասարդ գիտնականները: Ծրագրի տևողությունը 3-12 ամիս է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում