Գիտնականների ստեղծած ռոբոտը կներթափանցի ստամոքս եւ կբուժի խոցերը
Չինացի գիտնականները ռոբոտ են ստեղծել, որը նախատեսված է ստամոքսի բուժման համար: Այն կարող է ներթափանցել ստամոքս, բուժել ստամոքսի խոցերն ու վերականգնել ստամոքսի պատերը 3D տպիչի միջոցով:
Biofabrication հանդեսում հրապարակված հոդվածում նշվում է, որ ստամոքսի տարատեսակ խնդիրներից շատերն են տառապում, սակայն վիրահատության ոչ բոլորն են ցանկանում դիմել: Եւ այս նորաստեղծ միջոցը կօգնի հեշտ վերացնել խնդիրը:
Հեղինակները նշում են, որ ռոբոտը մինչեւ վերջ ուսումնասիրված չէ, սա միայն առաջին քայլն է: Սակայն նրանք պատրաստվում են շարունակել աշխատանքը, նրանք վստահ են, որ մեթոդը, կատարելության հասնելուց հետո, բժշկության մեջ մեծ օգուտներ կտա:
Կարծիքներ