Երևանի ավագանին սահմանել է վայրեր, որտեղ հնարավոր է իրականացնել շրջածախ առևտուր
Սեպտեմբերի 8-ին Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում ավագանիները կսահմանեն շրջածախ առևտրի իրականացման պայմանները և պահանջները։ Ըստ որոնց շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից՝ վաճառվող
ապրանքները չդնելով գետնին, վաճառքի կամ ցուցադրության համար չեն կարող
օգտագործվել գետնին դրվող տակդիրներ, այլ իրեր ու առարկաներ, ինչպես նաև արգելվում է օգտագործել սայլակներ կամ շարժական այլ միջոցներ։
Շրջածախ առևտուր իրականացնող աշխատողը պետք է կրի օրենքով սահմանված
անվանաքարտ: Շրջածախ առևտուր իրականացնող աշխատողը պետք է ապահովված լինի
ապրանքը գնորդին վաճառելու փաստը հավաստող՝ օրենքով սահմանված փաստաթղթեր
(ՀԴՄ կտրոն, հաշիվ և այլն) տրամադրելու հնարավորությամբ։
Երևանի ավագանին սահմանելու է նաև այն վայրերը որտեղ հնարավոր է լինելու իրականացնել շրջածախ առևտուր։ Վայրերը ներկայացնում ենք
Կարծիքներ