66-ամյա Աթկինսոնը նկարահանվում է նոր ֆիլմում

66-ամյա Աթկինսոնը նկարահանվում է նոր ֆիլմում

Բրիտանացի դերասան Ռոուան Աթկինսոնին, որը հայտնի է իր՝ միստր Բինի դերով, նկատել են Netflix- ի համար նախագիծ նկարահանելիս: Դերասանի նոր կերպարի լուսանկարները տեղադրվել են Twitter- ում:

Ենթադրվում է, որ 66 -ամյա Աթկինսոնը նկարահանվում է «Մարդն ընդդեմ մեղվի» անվանումով ֆիլմում, որի էկրանավորումը նախատեսվում է հաջորդ տարի:

Սակայն երկրպագուները չեն ճանաչել տարեց դերասանին և զարմացել են նրա արտաքինի վրա: Նկարահանման հրապարակից արված կադրերում Աթկինսոնը  երկար մոխրագույն մազերով է: Հեռուստադիտողներից ոմանք ենթադրում են, որ բրիտանացին հանուն նոր դերի է նման արտաքինով, բայց կյանքում նա շատ ավելի խնամված տեսք ունի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում