Պետք է նորից վերականգնենք մեր բանակի ուժը. Տարոն Սիմոնյան
Միջազգային իրավունքը «սիրում է», երբ իրեն կիրառում են ուժեղ բանակ և ուժեղ դիվանագիտներ ունեցող պետությունները։
Այն մարդիկ, ովքեր շարունակում են պնդել, թե իբր Արցախյան հարցում միջազգային իրավունքը հայանպաստ չէր, և եթե խնդիրը թողնեին միայն միջազգային իրավունքի հույսին, ապա ավելի վատ կլիներ, առնվազն չեն տիրապետում միջազգային իրավունքին։
Ես վստահաբար հայտարարում եմ, որ միջազգային իրավունքը մեզ լրիվ գործիքները տվել էր և դեռ տալիս է Արցախի հիմնախնդիրը հայանպաստ լուծելու հարցում։ Եվ ոչ միայն ԼՂԻՄ տարածքով, այլ նաև նախկին ազատագրված շրջաններով։
Պարզապես նորից պետք է վերականգնենք մեր բանակի ուժը և ստիպենք Արտաքին գործերի նախարարությանը ԱՇԽԱՏԵԼ, որպեսզի մեր վայակոչաց միջազգային իրավունքը բարձր հնչի ...
Կարծիքներ