ԵՄ երկրները ցանկանում են Ուկրաինան տեսնել ԵՄ կազմում. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

ԵՄ երկրները ցանկանում են Ուկրաինան տեսնել ԵՄ կազմում. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Euronews-ին տված հարցազրույցում ասել է, որ Եվրամիությունն ու Ուկրաինան սերտորեն համագործակցում են տարբեր հարցերի շուրջ, նշել նաև, որ իրենք ցանկանում են ժամանակի ընթացքում Ուկրաինան տեսնել ԵՄ-ի շարքերում։

«Մենք Ուկրաինայի հետ գործընթաց ունենք: Օրինակ՝ ուկրաինական շուկայի ինտեգրւմը մեր միասնական շուկայում: Մենք շատ սերտ համագործակցում ենք, օրինակ՝ էլեկտրացանցերի հետ կապված, կան բազմաթիվ թեմաներ, որոնց շուրջ աշխատում ենք…Նրանք մեզանից մեկն են:Մենք ուզում ենք, որ նրանք մեզ հետ լինեն»,- ասել է ֆոն դեր Լյայենը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում