Թունիսի նախագահը աշխատանքից ազատել է 57 դատավորի՝ նրանց մեղադրելով կոռուպցիայի մեջ
Թունիսի նախագահ Կաիս Սաիդը աշխատանքից ազատել է 57 դատավորի և նրանց մեղադրել կոռուպցիայի և ահաբեկչության հետ կապված գործերի հետաքննությանը խոչընդոտելու մեջ։ Այս մասին հինգշաբթի հաղորդել է Reuters գործակալությունը :
Նրա խոսքով, պաշտոնանկ արվածների թվում է եղել Թունիսի Բարձրագույն դատական խորհրդի նախկին ղեկավար Յուսեֆ Բուզակերը։
Մարտի 30-ին Սաիդը որոշում է կայացրել ցրել երկրի խորհրդարանը։ Նա պարզաբանել է, որ այս քայլը պատասխան է պատգամավորների գործողություններին, որոնք տեսահոլովակի միջոցով հավաքվել են հաստատել պետության ղեկավարի հրամանագրերը վերացնող օրինագիծը։ Փետրվարի սկզբին Սաիդը հայտարարեց Բարձրագույն դատական խորհուրդը ցրելու իր որոշման մասին՝ դրա անդամներին մեղադրելով կոռուպցիայի մեջ։
Կարծիքներ