Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 96 նոր դեպք, մահացել է 2 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 2 քաղաքացի, երկրում մահերի թիվը հասել է 144 հազար 722-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Վերջին 24 ժամում Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 96 նոր դեպք, որից 52-ը հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երկրում գրանցված ընդհանուր 7 մլն 562 հազար 371 հիվանդներից 7 մլն 336 հազար 617-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից:
182 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Կարծիքներ