Զարեհ Սինանյանը Մոսկվայում հանդիպել է Հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ

Զարեհ Սինանյանը Մոսկվայում հանդիպել է Հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպել է Հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ:

 

Ասոցիացիայի նպատակն է աջակցություն ցուցաբերել ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ անկախ քաղաքացիությունից, ինչպես նաև համախմբել հայ իրավաբաններին սոցիալական և մասնագիտական հարթության մեջ: Ասոցիացիայի մասնաճյուղերը գործում են Ռուսաստանի 65 սուբյեկտում:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է ասոցիացիայի և Հայաստանի պետական համակարգի միջև հնարավոր համագործակցությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում