Արցախում հովհարային անջատումների պատճառով խմելու ջրի խնդիր է հասունանում

Արցախում հովհարային անջատումների պատճառով խմելու ջրի խնդիր է հասունանում

Արցախի Հանրապետության շրջաններում հովհարային անջատումների պատճառով խմելու ջրի խնդիր է հասունանում: Այդ մասին նշված է Արցախի Հանրապետության կառավարության տեղեկագրում՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 191-րդ օրվա վերաբերյալ:

Մասնավորապես՝ Մարտունու շրջանի որոշ գյուղերում մոտ մեկ ամիս է, ինչ ջրի սղության խնդիր կա․ հիմնականում օրական երկու ժամ է ջուր մատակարարվում բնակիչներին։

Ըստ տեղեկագրի՝ Հանրապետության շրջանների վարչակազմերի պատասխանատուներն ահազանգում են, որ Արցախի 71 գյուղում ջուրը մեխանիկական եղանակով է հավաքվում։ Խնդրի լուծման տարբերակ է պոմպակայաններում դիզելային գեներատորների տեղադրումը, ինչը դիզվառելիքի սղության պայմաններում հնարավոր չէ։ Ոլորտի պատասխանատուի հավաստմամբ՝ համեմատաբար բարվոք է իրավիճակը Ստեփանակերտում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում