Հայ բռնցքամարտիկները երկրորդ եզրափակչի ուղեգիրն են նվաճել Թուրքիայում

Հայ բռնցքամարտիկները երկրորդ եզրափակչի ուղեգիրն են նվաճել Թուրքիայում

Հայաստանը երկրորդ եզրափակչի ուղեգիրն է նվաճում Թուրքիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում,հայտնում են բռնցքամարտի ֆեդերացիայից:


Իր փայլուն մենամարտերի շարքը շարունակում է 42 կգ քաշային Համեստ Աֆրիկյանը։ Կիսաեզրափակչում նա մրցել է Իռլանդիայի ներկայացուցիչ Ավեյ Մոլոյի հետ։

Իռլանդացիները մինչ այս կիսաեզրափակչում պարտություն չէին կրել, բայց Համեստը ցույց տվեց, թե ինչպես պետք է հաղթել իռլանդացիներին։  Մեր մարզուհին տեխնիկատակտիկապես շատ գրագետ մենամարտ է անցկացրել։

Եզրափակչում Համեստ Աֆրիկյանը կմրցի անգլուհի Սերենա Մալիի հետ։