Քոնոր Մաքգրեգորը 600 միլիոն դոլարով վաճառել է հայտնի վիսկիների բրենդը

Քոնոր Մաքգրեգորը 600 միլիոն դոլարով վաճառել է հայտնի վիսկիների բրենդը

UFC-ի   նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը վաճառել է Proper No Twelve վիսկիների բրենդի վերահսկիչ փաթեթը: Գործարքը կազմել է 600 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է Independent-ը:

Գնորդն է Proximo Spirits ընկերությունը, որին պատկանում էր բրենդի բաժնետոմսերի 49 տոկոսը: Վաճառքից ստացված հասույթը կբաժանվի իռլանդացի մարտիկի, նրա մենեջեր Օդի Ատարի ու գործընկեր Քեն Ստինի միջև: Չնայած այդ գործարքին՝ Մաքգրեգորը շարունակում է գովազդել վիսկին:

Հիշեցնենք, որ 32-ամյա իռլանդացին պատրաստվում է ամերիկացի թեթև քաշային Դասթին Պորիեի հետ երրորդ մենամարտին, որը տեղի կունենա Լաս Վեգասում հուլիսի 10-ին, UFC 264 մրցաշարում: Հունվարի 24-ին Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված UFC 257 մրցաշարում Դասթին Պորիեն երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթել էր իռլանդացի մարտիկին: Մաքգրեգորը և Պորիեն հանդիպել էին նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին: Այն ժամանակ իռլանդացին հաղթել էր տեխնիկական նոկաուտով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում