Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է

Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ի մշտական ուշադրության կենտրոնում է

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը Հայաստանի արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է և մշտապես բարձրաձայնվում է բոլոր հանդիպումների ժամանակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շրջանակներում ընթացող բանակցություններում գերիների խնդրի բարձրաձայնման մասին հարցին։

«Դա բանակցային գործընթացի ընդհանուր տրամաբանության մեջ է, բայց կոնկրետ բանակցային փաստաթուղթ չեմ կարող նշել»,-ասաց Կոստանյանը՝ հավաստիացնելով, որ տարբեր քննարկումների ժամանակ այդ մասին մշտապես խոսվում է։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում