Մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Աշոտ Կնյազյանը

Մահացել է «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Աշոտ Կնյազյանը

Օգոստոսի 26-ին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության գործով ցմահ դատապարտված 64-ամյա Աշոտ Կնյազյանը: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Ըստ նրա՝ Կնյազյանի ինքնազգացողությունը վատացել է օգոստոսի 26-ին, կանչվել է շտապօգնություն, ժամը 19։05-ի սահմաններում անձնակազմը արձանագրել է Կնյազյանի մահը:

«Լուրերը» փորձեց նախարարության Քրեակատարողական բժշկության կենտրոնից ճշտել, թե որն է եղել մահվան պատճառը, արդյոք Կնյազյանը նախկինում ևս գանգատներ ունեցել է, թե՞ ոչ, սակայն ՊՈԱԿից հրաժարվեցին հարցերին պատասխանել: «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության գործով ցմահ դատապարտվածներից ողջ են Նաիրի և Կարեն Հունանյանները, Դերենիկ Բեջանյանը:

Հիշեցնենք՝ «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացվել է հեղափոխությունից հետո ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա: «Լուրերը» փորձում է ճշտել՝ արդյոք մահվան դեպքի փաստով հարուցվել է վարույթ, թե՞ ոչ: Մանրամասները կներկայացնենք իրավասու մարմինների պատասխանը ստանալում պես:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում