Պարետի սահմանած նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 64 256 ստուգում

Պարետի սահմանած նորմերի պահպանման  նպատակով իրականացվել է 64 256  ստուգում

 Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման  նպատակով օգոստոսի 9-ի դրությամբ  իրականացվել է 64 256  ստուգում:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում