ԱՄՆ-ում հայտարարել են, որ կպաշտպանեն Իրաքում ամերիկյան ռազմակայանի գնդակոծման հետաքննության ջանքերը
Միացյալ Նահանգները կպաշտպանի Իրաքյան Քրդստանում ամերիկյան ռազմակայանի հրթիռակոծման հանգամանքների հետաքննության եւ մեղավորներին պատասխանավտության ենթարկելու բոլոր ջանքները: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ փետրվարի 15-ին տարածված հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնում զայրացած են այդ հարձակումից: «Ես կապվեցի Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության (ղեկավար) Մասրուր Բարզանիի հետ՝ քննարկելու համար միջադեպը եւ նրան հավաստիացնելու հետաքնության եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու բոլոր ջանքերի մեր պաշտպանության հարցում»,- նշված Է հայտարարության տեքստում:
Ինչպես հայտնել Է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի՝ նախկինում պաշտոնական ներկայացուցիչ գնդապետ Ուեյն Մարոտոն, Էրբիլի օդանավակայանի գնդակոծման հետեւանքով, որտեղ գտնվում Է Միացյալ Նահանգների ռազմակայանը, զոհվել Է մեկ քաղաքացիական ծառայող, եւս մեկ զինծառայող եւ մի քանի ամերիկացի մասնագետներ տուժել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ