Քննարկվել են շինընկերությունների կողմից մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները
Հայաստանի Հանրապետության տարածքում ճանապարհաշինարարության մեծ ծավալներով պայմանավորված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում:
Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:
Քննարկմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Ն. Զուլալյանն ու բնապահպանական ազդեցությունների հարցերով մասնագետները:
Քննարկվել են ճանապարհաշինարարության ընթացքում նախագծերով հաստատված բնապահպանական նորմերի, մասնավորապես մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ շինարարական ընկերությունների կողմից իրականացվող միջոցառումները:
Վերոնշյալ նորմերի պատշաճ կատարման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել Տեսչական մարմնի և ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների հետ համատեղ իրականացնել մշտադիտարկումներ:
Կարծիքներ