Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 85 անգամ
Հունիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 85 անգամ: Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:
ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները, նշված ժամանակահատվածում խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված խնդիրները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Կարծիքներ