ԱՄՆ-ում յուրաքանչյուր ցանկացող կկարողանա պատվաստվել միայն հուլիսի վերջից
ԱՄՆ-ում յուրաքանչյուր ցանկացող կկարողանա պատվաստվել կորոնավիրուսի դեմ միայն հուլիսի վերջից: Այդ մասին հայտարարել է նախագահ Ջո Բայդենը:
Ըստ նրա՝ հուլիսի վերջին արդեն 600 միլիոն չափաբաժնով պատվաստանյութ կունենան: Դա բավարար կլինի, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա պատվաստվել: Նման ժամկետ Բայդենը հայտնել էր նաև օրեր առաջ՝ ելույթ ունենալով Առողջապահության ազգային ինստիտուտում:
Կարծիքներ