ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետում ձեռք բերել սահմանած տեխպահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենաներ
ՊԵԿ-ը հորդորում է սեղմ ժամկետներում ձեռք բերել ՀՀ Կառավարության սահմանած տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենաներ:
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ դեռևս առկա են տնտեսվարող սուբյեկտներ, որոնք մինչ այժմ շահագործում են ՀՀ Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջներին չբավարարող ՀԴՄ-ներ կամ առհասարակ չեն շահագործում:
Միաժամանակ՝ կան հարկ վճարողներ, որոնց՝ ՀԴՄ մեքենա ձեռք բերելու համար նախկինում ՊԵԿ ներկայացրած դիմումները մերժվել են, քանի որ Պետական եկամուտների կոմիտեն չի իրականացնում հսկիչ դրամարկղային մեքենաների վաճառք:
Նշված տնտեսվարող սուբյեկտները չեն շտապում ձեռք բերել ՀԴՄ-ներ՝ ներմուծող-իրացնող տնտեսվարող սուբյեկտներից:
Կարծիքներ