Ջոզեպ Բորելը Բելառուսի ԱԳ նախարարի հետ քննարկել է փախստականների հարցը

Ջոզեպ Բորելը Բելառուսի ԱԳ նախարարի հետ քննարկել է փախստականների հարցը

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելը պատմել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ իր զրույցի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բորելի խոսքով` Մակեյը հրաժարվել է ընդունել լեհ-բելառուսական սահմանին փախստականների հետ կապված իրավիճակի համար բելառուսական կողմի պատասխանատվությունը:

«Մենք խոսել ենք այդ մարդկանց մարդասիրական օգնության մասին, մենք խոսել ենք նրանց հայրենադարձության մասին, սակայն բելառուսական կողմը հրաժարվել է ընդունել պատասխանատվությունը»,-ասել է Բորելը:

Եվրամիության ներկայացուցիչը համապատասխան հայտարարություն է արել ԵՄ-ի խորհրդի՝ ԱԳ նախարարների մակարդակով կայացած նիստի և ԵՄ-ի ու «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպման արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում