Մալխաս Ամոյանը ևս մեկնարկեց հաղթանակով. Ըմբշամարտի ԵԱ

Մալխաս Ամոյանը ևս մեկնարկեց հաղթանակով. Ըմբշամարտի ԵԱ

Բուդապեշտում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում են 7 ըմբիշներ: Այսօր պայքար է ծավալվում 5 քաշային կարգերում, որոնցում Հայաստանը ներկայացնում է 4 ըմբիշ:

Արդեն տեղեկացրել ենք, որ մեր տղաներից առաջինը մրցագորգ է դուրս եկել 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը: Որակավորման փուլի գոտեմարտում նա 3-1 հաշվով հաղթել է լեհ Ռաֆալ Կրաևսկիին: Քիչ առաջ էլ իր առաջին գոտեմարտը հաղթանակով ավարտեց աշխարհի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Նա ժամանակից շուտ` ընդամենը 2 րոպեում 9-0 հաշվով առավելության հասավ Լիտվայի ներկայացուցիչ Մանտաս Սինկևիչուսի նկատմամբ: Մալխասը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Սլովակիան ներկայացնող Դենիս Հորվաթի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում