Հրազդանում ուղեվարձի փոփոխություն չի լինելու, գործելու է նախկին արժեքը՝ 500 ՀՀ դրամ. Սևակ Միքայելյան

Հրազդանում ուղեվարձի փոփոխություն չի լինելու, գործելու է նախկին արժեքը՝ 500 ՀՀ դրամ. Սևակ Միքայելյան

Հրազդանում ուղեվարձի փոփոխություն չի լինելու, գործելու է նախկին արժեքը՝ 1 անձի համար` 500 ՀՀ դրամ:

Այս մասին տեղեկացնում է Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը, նշելով, որ անընդունելի է համարում ուղեվարձի բարձրացումը:

«Սիրելի′ հրազդանցիներ, Երևան-Հրազդան երթուղին սպասարկող ընկերությունը տրանսպորտի ուղեվարձն այսօրվանից բարձրացրել էր` այն դարձնելով 750 ՀՀ դրամ:

Անընդունելի համարելով հետևյալ գործելաոճը և կարևորելով այն հանգամանքը, որ անհատ տաքսիներից ամենօրյա կերպով օգտվում են բազմաթիվ հրազդանցիներ և ուսանողներ , անմիջապես կապ եմ հաստատել երթուղին սպասարկող ընկերության սեփականատիրոջ հետ:

Հարգելի համաքաղաքացիներ, սեփականատիրոջ հետ ունեցած խոսակցությունից հետո տեղեկացնում եմ ձեզ, որ վաղվանից ուղեվարձի փոփոխություն չի լինելու, և գործելու է նախկին արժեքը՝ 1 անձի համար` 500 ՀՀ դրամ»,-գրել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում