Renault-ը «Մոսկվիչ»-ներ կարտադրի

Renault-ը «Մոսկվիչ»-ներ կարտադրի

Ֆրանսիական Renault կոնցեռնը հայտնել է, որ ռուսական ակտիվներն անցնում են պետական սեփականություն: Այս մասին ասվում է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

AvtoVAZ-ի բաժնետոմսերի գրեթե 68 տոկոսը, որ պատկանում էր Renault-ին, փոխանցվում է ՌԴ տրանսպորտի նախարարության ենթակայության НАМИ դաշնային պետական ձեռնարկությանը։ Renault Russia ՓԲԸ բաժնետոմսերի 100 տոկոսը կպատկանի Մոսկվայի կառավարությանը։

«Օտարերկրյա սեփականատերը որոշել է փակել Մոսկվայի Renault գործարանը: Դա նրա իրավունքն է, բայց մենք չենք կարող թույլ տալ, որ հազարավոր աշխատակիցները մնան առանց աշխատանքի: Այդ իսկ պատճառով ես որոշեցի գործարանը տեղափոխել քաղաքի հաշվեկշռին և վերսկսել պատմական «Մոսկվիչ» մակնիշի մեքենաների արտադրությունը», - իր բլոգում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Renault-ն առաջիկա 6 տարվա ընթացքում հնարավորություն կունենա հետ գնելու AvtoVAZ-ի իր մասնաբաժինը։   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում