Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ֆիլիպինների իշխանություններն առգրավել են ավելի քան երկու տոննա քաշով թմրանյութի խմբաքանակ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերը։
«Սա թմրանյութի ամենախոշոր խմբաքանակն է, որը մեզ հաջողվել է առգրավել: Ոչ ոք չի զոհվել, ոչ ոք չի գնդակահարվել, ոչ ոք չի տուժել»,-լրագրողներին ասել է Ֆիլիպինների նախագահը:
Իրավապահները մետամֆետամին են հայտնաբերել, երբ Ալիտագտագ բնակավայրում խուզարկել են կասկածելի մեքենան։
Թմրանյութերի խմբաքանակի արժեքը գերազանցում է 13 միլիարդ ֆիլիպինյան պեսոն (233,4 միլիոն դոլար):
Կարծիքներ