Ի՞նչ փուլում է մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը

Ի՞նչ փուլում է մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման ծրագիրը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման ծրագրին։ Զեկուցվել է, որ ծրագիրը ներառված է հանրային ներդրումային կոմիտեի նիստում, և ակնկալում են, որ այն կկայանա. «Պարզ փորձաքննության համաձայնագիրը կնքված է, եզրակացությունն ակնկալում ենք երկու ամսվա ընթացքում, որից հետո համալիր փորձաքննություն կգնա»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է կազմել հստակ ժամանակացույց, թե երբ կավարտվի փորձաքննությունը, երբ կհայտարարվի մրցույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում