Կալանավորվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը
Կալանավորվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը։
Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է Ղազարյանի փաստաբանը։
Թե ո՞ր գործի շրջանակներում է նա կալանավորվել, փաստաբանը հրաժարվել է պատասխանել։
Ղազարյանը ձերբակալվել էր 5 տարի առաջ՝ 2018-ի հունիսի 25-ին, բանկից դուրս գալիս։ Նրա ճամպրուկում հայտնաբերվել էր 120 հազար դոլար և 436 մլն դրամ, վերջին տարիներին նա մի քանի անգամ գրավով ազատ է արձակվել ու կրկին կալանավորվել։
Ղազարյանը մեղադրվում է ապօրինի հարստացման համար, նա ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները:
Կարծիքներ