Խոստումն` իրականություն. Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհը հիմնանորոգվել է

Խոստումն` իրականություն. Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհը հիմնանորոգվել է

Խոստումն` իրականություն. Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհը հիմնանորոգվել է, հայտնում է ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։

«Դեռ 2019-ին Կապի, տրանսպորտի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանին հրավիրել էի Ալավերդի։ Մ6-ի շինարարության հետ կապված խնդիրների մասին Էնգելս թաղամասում խոսեցինք ժողովրդի հետ։ 

Նախարարին նաև տեղեկացրել էի, որ ՀՀ տուրիստական ստրատեգիական ուղղություններից մեկի՝ Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում է, հիմնանորոգվել է շուրջ 40 տարի առաջ։ 

Հաղպատից ուղիղ եթերում խոստացանք. հիմնանորոգվելու է Հաղպատի վանական համալիր տանող ճանապարհը։ 6.4 կմ երկարության ճանապարհի հիմնանորոգման ողջ ֆինանսավորումն իրականացրեց ՀՀ կառավարությունը (շուրջ 460 մլն դրամ)։

Հանրային հաշվետվություն, մաս 2», ֆեյսբուքի իր էջում գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում