44-օրյա պատերազմին մասնակցած արցախցի հերոսուհի Սրբուհի Սիմոնյանն ամուսնացել է
44-օրյա պատերազմին մասնակցած արցախցի հերոսուհի Սրբուհի Սիմոնյանն ամուսնացել է: Սրբուհին յուրահատուկ մի երիտասարդ հայ կին է, որն իր բնույթվ միշտ մшրտնչող է եղել: Նա 1-ին իսկ օրվանից մասնակցել է պատերազմին հոր եւ իրենց ընտանիքի ևս մի քանի անդամների հետ: Հատուկ առաջադրանք կատարելիս իր խմբի հետ միասին ընկել է թշնшմու շրջափ ակման մեջ, բայց կարողացել է դուրս գալ, չնայած, որ դուրս եկել բակավանին ծանր վիճակում, բազմակի կпտրվածքներով, և հայտնվել հիվանդանոցում: Փրկվել է հրաշքով:
Ադրբեջանցի լրատվամիջոցները հասցրել էին կեղծ լուրեր տարածել, թե իբր Սրբուհին զnհվել է, բայց, կարճ ժամանակ հետո աղջիկը կապի էր դուրս եկել հարազատների ու ընկերների հետ: Կա նաև վարկած, որ Ադրբեջանական բանակում գլխագին էր նշանակված Սրբուհու համար:
Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր հրապարակումներ էին անում Սրբուհու մասին պատերազմի օրերին՝ խոսելով նրա քաջության ու անձնվերաբար հայրենիքի պաշտպանությանը ձեռնամուխ եղած լինելու մասին:
Օրերս, ինչպես նշվեց, այս խիզախ աղջիկն ամուսնացել է: Նա ընտանիք է կազմել իր վաղեմի ընտրյալի՝ Դավիթ Մելքումյանի հետ:
Կարծիքներ