Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմա»-ից

Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմա»-ից

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմա»-ից:

Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: Մխիթարյանը հնարավոր է կհեռանա հռոմեական ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հայ կիսապաշտպանը գոհ չէ, որ քիչ խաղաժամանակ է ստանում «Ռոմա»-ում: Մոուրինյոն Մխիթարյանին այլ խաղային դիրքում է տեսնում, ինչը ևս պատճառ կարող է դառնալ հեռանալուն:

Խոսակցություններ կան, որ Մխիթարյանի և Մոուրինյոյի փոխհարաբերությունները դեռևս «Մանչեսթեր Յունայթեդ»-ում միասին խաղալու ընթացքում ամբողջապես չեն շտկվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում