Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչեւ 73,69 դոլար
Հունիսի 21-ին Էտալոնային մակնիշի նավթի գները սակարաններում բարձրանում են՝ աճը շարունակելով հինգերորդ նստաշրջանն անընդմեջ եւ համարյա հասնելով բազմամյա բարձրակետերին:
Ներդրողները լավատեսորեն են տրամադրված այս ամռանը նավթի պահանջարկի վերականգնման նկատմամբ՝ կորոնավիրուսի դեմ բնակչության շարունակվող պատվաստման ֆոնին, որը թույլ Է տալիս Էլ ավելի մեծ թվով մարդիկ ճանապարհորդեն Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Այդ մասին գրում Է Trading Economics-ը:
Brent մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures սակարանում հունիսի 21-ին Երեւանի ժամանակով 09:20-ի դրությամբ մեկ բարելի դիմաց կազմել Է 73,69 դոլար, ինչը 0,18 դոլարով (0,24 տոկոս) բարձր Է նախորդ նստաշրջանի փակման դրությամբ արձանագրված գնից: Հունիսի 18-ի սակարկությունների արդյունքներով՝ այդ պարտավորագրերի գինն աճել Է 0,43 դոլարով (0,6 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 73,51 դոլար:
WTI մակնիշի հուլիսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի Էլեկտրոնային սակարաններում (NYMEX) մեկ բարելի դիմաց հասել Է 71,9 դոլարի, ինչը 0,26 դոլարով (0,36 տոկոս) բարձր Է նախորդ նստաշրջանի ամփոփիչ մեծությունից: Հունիսի 18-ին շուկայի փակման դրությամբ այդ պարտավորագրերի արժեքն աճել Է 0,6 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 71,64 դոլար: Ըստ MarketWatch-ի տվյալների՝ անցյալ շաբաթվա արդյունքներով Brent մակնիշի նավթը թանկացել Է 1,1 տոկոսով, WTI-ն՝ 1 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ