Բռնությունը չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին
Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Խստորեն դատապարտում ենք բռնությունը և համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։
Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»,- նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։
Կարծիքներ