Ստեփանակերտ տանող ճանապարհին վթարի է ենթարկվել Ադրբեջանի ֆուտբոլային լիգայի աշխատակիցներին տեղափոխող միկրոավտոբուսը, կան տուժածներ

Ստեփանակերտ տանող ճանապարհին վթարի է ենթարկվել Ադրբեջանի ֆուտբոլային լիգայի աշխատակիցներին տեղափոխող միկրոավտոբուսը, կան տուժածներ

Ակնայի (Աղդամի) շրջանում վթարի է ենթարկվել Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի աշխատակիցներին տեղափոխող միկրոավտուբուսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վեց մարդ տուժել է, երկուսի վիճակը գնահատվում է ծանր։ Տուժածների թվում է Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի նախագահ Էլխան Սամեդովը։

Հաղորդվում է, որ միկրոավտոբուսը մեկնում էր Ստեփանակերտ, որտեղ դեկտեմբերի 21-ին նախատեսված է Ադրբեջանի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի խաղը «Ղարաբաղ» ու ադրբեջանական բանակի մարզական ակումբների միջև։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում