Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի և արևելյան սահմանագոտում տեղակայված ՀՀ մարտական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը կրակ է բացել Սոթքի հանքավայրի և արևելյան սահմանագոտում տեղակայված ՀՀ մարտական դիրքերի ուղղությամբ

Մայիսի 7-ին, ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հակառակորդի գործողությունների հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում