Ուկրաինան Ավստրալիայից 90 նոր զրահամեքենա է ակնկալում որպես ռազմական օգնություն

Ուկրաինան Ավստրալիայից սպասում է 90 նոր Hawkei զրահամեքենաների՝ որպես ռազմական օգնության նոր փաթեթի մաս, որը կարող է հայտարարվել հուլիսին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է The Sydney Morning Herald-ը ։
Նրա խոսքերով, երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում Շանգրի-Լա երկխոսության անվտանգության համաժողովի շրջանակում, որն անցկացվել է անցած շաբաթավերջին Սինգապուրում, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը և Ավստրալիայի իր գործընկեր Ռիչարդ Մարլսը համաձայնության են եկել: «Hawkei մեքենաները Ավստրալիային ներկայացվող պահանջների ցանկում առաջինն էին», - ուկրաինացի նախարարի խոսքերն է մեջբերում պարբերականը։
Կարծիքներ