Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարները և աուդիտորները կհամարվեն հանրային ծառայողներ
Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և ներքին աուդիտորներին համարել հանրային ծառայողներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում համապատասխան նախագիծը ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը։
«Բացի այդ, «Ներքին աուդիտի մասին» օրենքում սահմանված է սահմանափակում, որ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար չեն կարող նշանակվել վերջին երկու տարվա ընթացքում առանձին կառուցվածքային ստորաբաժանում կամ ինքնուրույն միավոր հանդիսացած անձինք։ Այս ժամկետն առաջարկում ենք փոխել և այն սահմանել մեկ տարի ժամկետով՝ նկատի ունենալով հետևյալը, որ ներքին աուդիտի մասին օրենքով և հաստատված ստանդարտներով մեկ տարին բավարար ժամանակ է, որպեսզի ռիսկերը բացառվեն, իսկ կազմակերպության ղեկավարին պետք է հնարավորություն տալ իր բանիմաց կադրերով համալրելու ներքին աուդիտի ստորաբաժանումը»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ նախագիծը դրական եզրակացություն է ստացել Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում։
Կարծիքներ