Շիրակը հերքում է. լուծարվելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը

Այսօր` մայիսի 16-ին, ռուսական լրատվամիջոցներում, մասնավորապես «Матч ТВ»-ում, տարածվել են լուրեր, որ Գյումրիի «Շիրակը» ֆինանսական դժվարությունների պատճառով կարող է դադարեցնել գործունեությունը կամ տեղափոխվել Առաջին խումբ։
Ըստ նույն աղբյուրի՝ ակումբը կապ է հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ Գյումրիի ֆուտբոլի ակադեմիան ՀՖՖ-ի կառավարմանը հանձնելու մտադրությամբ։
Armsport.am-ը փորձել է ստուգել տեղեկության հավաստիությունը՝ կապվելով «Շիրակ» ակումբի մամուլի ծառայության հետ։
Ակումբից հերքել են այդ լուրերը՝ հայտարարելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Միաժամանակ նշել են, որ ակադեմիային վերաբերող հարցերով երկուշաբթի հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։
Կարծիքներ