Կանադան խստացնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Կանադան խստացնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

Կանադայի իշխանությունները խստացնում են Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք ընդմիշտ կզրկեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի էլիտար ստորաբաժանումներ) ավելի քան 10000 անդամների հյուսիսամերիկյան երկիր մուտք գործելու իրավունքից, ինչպես նաև կարգելեն այս կառույցի հետ կապված բոլոր գործարքները։ Այդ մասին ուրբաթ լրագրողներին ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

«Այս միջոցը կիրառվում է միայն ամենալուրջ հանգամանքներում հանցագործություն կամ ցեղասպանություն կատարող ռեժիմների դեմ», - ասաց նա։

Բացի այդ, Օտտավան կարգելի բոլոր գործարքները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում